Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մեկնարկել է Վեյկ-ան-Զեեի մրցաշարը

Մեկնարկել է Վեյկ-ան-Զեեի մրցաշարը
15.01.2013 | 12:02

Հունվարի տասներկուսին հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ մեկնարկել է շախմատային ավանդական խոշոր մրցաշարը: Տասնչորս մասնակիցների մեջ են Լևոն Արոնյանը, աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կառլսենը, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը: Ասել է թե՝ հողագնդի ամենաբարձր վարկանիշ ունեցող գրոսմայստերների առաջին տասնյակի վեց ներկայացուցիչ: Երեկվա դրությամբ խաղացվել է երկու տուր: Հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել ինչպես հոլանդացի Լուկ վան Վելիի, այնպես էլ Մագնուս Կառլսենի հետ և ակտիվում ունի մեկ միավոր: Երրորդ տուրում նրա մրցակիցն է լինելու հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ